«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողով
Լոնդոնյան ակումբն ակնկալում է թիմն ուժեղացնել հարձակվող Գաբրիել Ժեզուսով։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բրազիլացուն ծանոթ է «Քաղաքացիների» հետ աշխատանքից։
Ըստ The Athletic-ի,՝ «Արսենալի» տեխնիկական տնօրեն Էդուն վերջին մի քանի ամիսների ընթացքում բանակցություններ է վարել Խեսուսի ներկայացուցիչների հետ:
Լոնդոնյան ակումբի հարձակումն ուժեղացնելու մեկ այլ տարբերակ է «Էվերթոնի» 25-ամյա հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, ով այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 13 խաղում 3 գոլ է խփել:
Ընթացիկ առաջնության 23 հանդիպումներում Ժեզուսը խփել է 3 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։