Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել Իտալիայում
Հայտնի դարձավ կիսապաշտպան Անխել դի Մարիայի հավակնորդների շրջանակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին ամռանը կլքի ՊՍԺ-ն ազատ գործակալի կարգավիճակով։
34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից մի քանի թիմեր, մասնավորապես՝ Յուվենտուսը, որը դիտարկում է խաղացողի հետ 1-2 տարվա պայմանագիր կնքելու տարբերակը։
Հետաքրքրություն կա նաև Իսպանիայից, որտեղ Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ատլետիկոն»:
Բացի այդ, Եվրոպայում արգենտինացու համար մեկ այլ տարբերակ է «Բենֆիկան»: