Ռուդիգերը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն
Անտոնիո Ռուդիգերը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկացնում է, որ իսպանական ակումբը մոտ է 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն։
Մադրիդի ներկայացուցիչները վերսկսել են տրանսֆերային բանակցությունները այն բանից հետո, երբ ղեկավարությունը համոզվել է գերմանացու հետ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մեջ Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ խաղում։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» լավատեսորեն է տրամադրված պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Գործարքը կարող է վերջնական տեսքի բերել շուտով։