Հանքի պայթյուն՝ Ռուսաստանում․ կան զոհեր
Ռուսաստանի Օրենբուրգի շրջանի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Գայ քաղաքում՝ աշխատանքի ժամանակ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պահին հանքում գտնվել է 91 մարդ։
Հայտնի է, որ մինչ այժմ երեք մարդ է մահացել։