Մեծ Բրիտանիայի հետախուզությունը մանրամասներ է հատնել ռուս-ուկրաինական պատերազմից
«Ուկրաինայի զինված ուժերը հաջող հակագրոհներ են իրականացնում, ուստի ռուսական զորքերը վերջին 24 ժամվա ընթացքում էական առաջընթաց չեն գրանցել»։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զեկույցում, փոխանցում է РБК-Украина-ն։
Նշվում է, որ ռուսական ռազմաօդային և ծովային ուժերը ուկրաինական օդային և ծովային պաշտպանության արդյունավետության պատճառով վերահսկողություն չեն հաստատել ոչ մի հատվածում, ինչը նվազեցնում է նկատելի առաջընթաց գրանցելու նրանց հնարավորությունը։
Բացի այդ, չնայած Ռուսաստանի իշխանությունների հայտարարությանը Մարիուպոլի ենթադրյալ գրավման մասին, քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը, ինչը էլ ավելի է դանդաղեցնում ռուսական հարձակումը Դոնբասում։