Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Դատախազն ու «բոչկեքը»՝ դատարկ կամ վառոդով լի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը տեւական ժամանակ չէր երեւացել եւ մի քանի ամսից հրաժեշտ է տալու պաշտոնին` պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, նկատելի է նաեւ, որ որոշակիորեն կորցրել է իշխանական վերնախավի վստահությունը: Ճիշտ է` նա 2018-ից հետո հսկայական ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, կատարել է բոլոր հրահանգները, բայց նրանց, միեւնույն է` դա չի բավարարում: Նրանք Սասուն Խաչատրյանի հավատարմությունն են պահանջում, Կարեն Անդրեասյանի կույր սերը, Վահագն Ալեքսանյանի անձնազոհությունը եւ այլն:

Մինչդեռ գլխավոր դատախազը հակասությունների մեջ է մտել Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեի եւ Սասուն Խաչատրյանի Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Այս կառույցները սկսել են հրապարակային «բոչկա գլորել» միմյանց վրա: Դա երեւաց Վովա Գասպարյանի գործով, ապա՝ Հովիկ Աբրահամյանի, որին Սասուն Խաչատրյանի հիմնարկն աջակցել էր, որ իր միլիոնանոց դղյակն արագ վերաձեւակերպի եւ փրկի պետականացումից:

Երեկ Արթուր Դավթյանը, իհարկե, ԱԺ-ում կրծքով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին՝ նրա ելույթներում որեւէ հանցակազմ պարունակող տարր կամ խնդրահարույց բան չհայտնաբերելով, չնայած զոհվածների ծնողները դիմել են դատախազություն՝ պահանջելով քրգործ հարուցել ԱԺ-ում ելույթի առիթով, որտեղ նա ասում է, որ կարող էր կանխել պատերազմը, բայց «արդունքում կունենայինք նույն իրավիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։ Այստեղ դատախազ Դավթյանը որեւէ հանցակազմ չի տեսնում եւ փորձում էր դա հիմնավորել մասնագիտորեն։

Փոխարենը նա փիլիսոփայորեն փորձեց մեկնաբանել մեր այն դիտարկումը, թե քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներն իր դեմ «բոչկա են գլորում»։ «Սովորաբար, գլորում են վերեւից ներքեւ, իսկ դատախազությունը վերեւում է, հետեւաբար, «բոչկեքը» վերեւ չեն կարող բարձրանալ»,- ասաց Դավթյանը՝ փաստացի շեշտելով, որ Սասուն Խաչատրյանն ու Արգիշտի Քյարամյանն ավելի ցածր կարգավիճակ ունեն, քան ինքը։

Արթուր Դավթյանին հիշեցրինք նաեւ իր նախկին կոլեգաների՝ նախկին դատախազներ Աղվան Հովսեփյանի եւ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ իր հարուցած քրեական հետապնդումների մասին, որոնց արդյունքում Հովսեփյանն արդեն քանի ամիս կալանքի տակ է, իսկ Կոստանյանը՝ հետախուզման մեջ, չնայած խնդրել էր հետախուզումը վերացնել` պատրաստակամություն հայտնելով գալ եւ մանրակրկիտ ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով, որով իրեն մեղադրանք են առաջադրել։ Հիշեցրինք նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անհասկանալի քրգործով կալանքի տակ պահելու, նաեւ Նարեկ Մանթաշյանին «դրոշ տեղադրելու համար» ազատությունից զրկելու մասին։ Դավթյանը փորձեց իրավաբանորեն արդարացնել՝ բնականաբար բացառելով, որ այդ ամենում քաղաքական մոտիվացիա կա՝ ուղղորդված իշխանությունների կողմից։

Նրան փորձեցինք մասնագիտականից բերել բարոյական ու մարդկային դաշտ՝ նկատելով, որ այսօր ինքն է իր նախկին կոլեգաների դեմ քրեական հետապնդում իականացնում, մեկին կարողանում է նստեցնել՝ Աղվան Հովսեփյանին, մյուսին՝ Գեւորգ Կոստանյանին, թեեւ չի կարողանում կալանավորել տալ, բայց հետապնդում է, մտավախություն չունի՞, որ իրենից հետո եկող դատախազն էլ իր հետ նման կերպ կվարվի, եւ ինքն էլ նույն ճակատագրին կարժանանա, ինչ իր նախկին կոլեգա դատախազներն այսօր։ Դավթյանը հեգնանք տեսավ մեր արձանագրած փաստի մեջ, որ չի կարողանում կալանավորել Կոստանյանին, փոխարենը՝ հետը միջոցառման է մասնակցում, եւ արձագանքեց․ «Ես ոչ միայն մտավախություն չունեմ, այլեւ կուզեմ, որ իմ վերաբերյալ, եթե էսպիսի հարցեր քննարկվեն, դատախազական հսկողություն իրականացնող անձը մտածի ու վարվի ինձ նման»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում՞