ԵՄ երկրներն արգելափակել են 35 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները
ԵՄ երկրներն ընդհանուր առմամբ արգելափակել են 35 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները. ամենաշատը սառեցրել է Ֆրանսիան, որտեղ պահվում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի միջոցները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ապրիլի 5-ի գնահատականին։
Ֆրանսիան գլխավորել է ռուսաստանցիների սառեցված ակտիվների 23,5 միլիարդ եվրոյի ցանկը։ Այդ գումարի մեծ մասը՝ 22,8 մլրդ եվրո, Ռուսաստանի կենտրոնական բանկի միջոցներն են։ Բելգիայում սառեցվել են 10 մլրդ եվրոյի ակտիվներ, ինչը ներառում է SWIFT միջազգային վճարային համակարգից ռուսական յոթ բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի և Ռուսաստանի Բանկի անջատման հետևանքները։
Իտալիան սառեցրել է 1,1 միլիարդ եվրո՝ ներառյալ ռուս օլիգարխների զբոսանավն ու անշարժ գույքը Սարդինիայում և Տոսկանայում։ Իռլանդիայի ակտիվները սառեցվել են 839 միլիոն եվրոյի չափով, Նիդեռլանդները՝ 516 միլիոն եվրո, իսկ Դանիան՝ 4,2 միլիոն եվրո: