Բելգիան Ուկրաինային կմատակարարի հակատանկային հրթիռներ ու հաուբիցներ
Բելգիան մտադիր է Ուկրաինային մատակարարել M109 հակատանկային հրթիռներ և հաուբիցներ։
Այս մասին ուրբաթ հայտնել է Le Soir թերթը։
Նշվում է, որ թագավորության կառավարությունում երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել, սակայն երկրի ղեկավարությունը մտադիր չէ մանրամասներ հայտնել մատակարարումների ծավալի մասին «ռազմավարական նկատառումներից ելնելով»։