Մեր պետության ճակատագիրը որոշվում է արևելքում և հարավում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ պատերազմի ապագան և պետության ապագան որոշվում են Ուկրաինայի արևելքում և հարավում։ Այս մասին նա հայտնել է այսօրվա տեսաուղերձում։
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են զսպել ռուսական զորքերի հարձակումները մեր նահանգի արևելքում և հարավում։
Իզյումի ուղղությունը, Դոնբասը, Ազովի շրջանը, Մարիուպոլը, Խերսոնի շրջանը, ահա այն վայրերը, որտեղ որոշվում է այս պատերազմի ճակատագիրը և մեր պետության ապագան»,- ասել է Զելենսկին։