Մարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. Ազիզյան

Պետք է դադարեցվի Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի գործիք դարձնելը. Արսեն Թորոսյանը՝ Սաղաթելյանին

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բողոքի գործողություններ սկսելու վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը,  հայտարարություն է տարածել:

 

Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ ստորև․

«Քիչ առաջ լսեցի իմ վաղեմի ընկեր Իշխան Սաղաթելյանի կոչը՝ բողոքի գործողությունների վերաբերյալ։

Նախ, եկեք ֆիքսենք, որ սկսած 2018 թվականից մեր երկիրը ժողովրդավարական երկիր է և ցանկացած քաղաքացի կամ քաղաքական ուժ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու խաղաղ հավաքների միջոցով ու կարիք չկա դա ներկայացնել, որպես հերոսություն՝ ի հակառակ մինչև 2018 թվականի եղած ժամանակահատվածի, երբ ՀՅԴ կոալիցիոն գործընկերների կողմից բանեցվող բռնաճնշումների պատճառով բողոքի ցույցերին մասնակցելն իսկապես հերոսություն էր պահանջում։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա մոռացել է։

Հաջորդը, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը ճանաչվել է որպես օրինական և իրավաչափ հենց նույն ՀՅԴ-ի կողմից, երբ ՀՅԴ անդամները, այդ թվում հենց Իշխան Սաղաթելյանը հետհեղափոխական կառավարության մաս կազմեցին։ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ոչ-ոք չի բողոքարկել, իսկ 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկումից հետո մնացել են անփոփոխ և օրինական ուժի մեջ են մտել՝ ձևավորելով լեգիտիմ ԱԺ և դրանից բխող լեգիտիմ կառավարություն։

Հետևաբար հարգելի պարոն Սաղաթելյան, սիրելի Իշխան, մեր երկրում կա օրինական, լեգիտիմ իշխանություն, որը ներկայացնում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ ում են նրանք ընտրել։ Այս ամենը թվարկում եմ, որպեսզի չզարմանաք, երբ խաղաղ հավաքներ կազմակերպելիս ձեր պատկերացրած զանգվածային աջակցությունը չստանաք մեր քաղաքացիներից՝ ի հակառակ 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահ էր, որ այդ ժամանակվա իշխանությունը լեգիտիմ չէր և չէր ձևավորվել մեր քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ։

Եվ վերջում՝ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի և իշխանության հասնելու գործիք դարձնելու մասին։ Այս արատավոր տեղապտույտը պետք է դադարեցվի։ Պետք է դադարեցվի հենց Արցախի համար։ Արցախի հիմնախնդրի վրա տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում եկել են իշխանության, զրկվել են իշխանությունից, պահել են իշխանությունը և հիմա էլ ուզում են վերցնել իշխանությունը՝ շրջանցելով իշխանություն ձևավորելու հիմնարար մեխանիզմը՝ ընտրությունները։ Չի ստացվելու շրջանցել այդ մեխանիզմը, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, չի ստացվելու։

Իսկ Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր հանձնառությունը, հենց Արցախի և Հայաստանի շահերից ելնելով, չի չեղարկվելու։ Խաղաղ ճանապարհով կարգավորման այլընտրանքը պատերազմն է, հարգելի քաղաքացիներ։ Խաղաղության օրակարգը մերժող քաղաքական ուժերը հենց դա են ուզում՝ անկանխատեսելի և աղետալի արդյունքներով»։

 

 

ԼՐԱՀՈՍ
19:05 • 22/04
Ապրիլի 25-ին մեկնարկում է պայքարի երկրորդ փուլը. Արթուր Վանեցյան
18:35 • 22/04
Իմ վաղեմի ընկեր, սիրելի Իշխան, մեր երկրում կա օրինական, լեգիտիմ իշխանություն, որը ներկայացնում է ՀՀ բոլոր քաղաքացիներին․Արսեն Թորոսյանը՝ Սաղաթելյանին