Ալիևն իր ելույթում հայերին «նացիստներ» է անվանել
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից հետո 30 տարի հայերն ավերել են բոլոր շենքերը, տեղափոխել ու վաճառել շինանյութեր. սա կա միջազգային կազմակերպությունների զեկույցներում։ Նրանք գերեզմաններ են փորել՝ հանելով մահացածների ոսկե ատամները։ Այսինքն՝ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց խայտառակել են համաշխարհային հանրության աչքում։ Ուստի յուրաքանչյուր այցելող հյուր ազատագրված հողերում տեսնում և պետք է տեսնի հայկական ոճրագործությունը»։
Այսպես է հոխորտացել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում ընթացող ադրբեջանցիների V համագումարում։
Նա նշել է, որ բոլորը պետք է տեսնեն, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացրել ոչ միայն զավթիչներին, այլև նացիստներին։
Հատկանշանականն ու տարօրինակն այն է, որ Հայաստանի գործող վարչախումբը պատրաստվում է խաղաղություն հաստատել Բաքվի բռնապետի հետ, ով հայերի մասին այսպիսի բարբաջանքներ է տեղում: