Էրիկ տեն Հագը պաշտոնապես նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ
Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում աշխատանքի կանցնի այս մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Այժմ 52-ամյա մասնագետն աշխատում է «Այաքս»-ում։ Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու միլիոն եվրոյի չափով փոխհատուցում է վճարելու։ Տեն Հագի գլխավորությամբ «Այաքս»-ը երկու անգամ նվաճել է Հոլանդիայի առաջնությունը և Հոլանդիայի գավաթը, մեկ անգամ՝ Սուպերգավաթը։ 2019 թվականին թիմը խաղացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։
Տեն Հագը մարզել է նաև «Բավարիա»-ի երկրորդ թիմը՝ «Գո Էհեդ Իգլզ»-ը և «Ուտրեխտ»-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում աշխատանքը նրա առաջին փորձն է Հոլանդիայից դուրս բարձրագույն խմբի առաջնությունում: Մինչև մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդը» կունենա ժամանակավոր մարզիչ՝ Ռալֆ Ռանգնիկը։