Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել MLS-ում
Կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարում «Դի Սի Յունայթեդ»-ը, հայտնում է The Washington Post-ի լրագրող Սթիվեն Գոֆը: Հաղորդակցությունը սկսվել է մի քանի ամիս առաջ, սակայն շոշափելի արդյունքների չի հանգեցրել։
Կողմերը փոխանակում են առաջարկություններ. Դեռ պարզ չէ՝ բանակցությունները կմտնե՞ն եզրափակիչ փուլ։ «Դի Սի Յունայթեդը» պատրաստ է Բեյլին ավելի շատ վճարել, քան Ուեյն Ռունին, ով 2018 թվականին ամերիկյան ակումբ է տեղափոխվել «Էվերթոնից» և այնտեղ անցկացրել երկու մրցաշրջան:
Բեյլի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է հունիսին։ Նա մադրիդյան ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակով։