Դատախազության վրա բոչկեք չեն կարող գլորեն՝ բոչկեքը վերև չեն կարող բարձրանալ․ Արթուր Դավթյան
Խորհուրդ չեմ տա գլխավոր դատախազի պատասխանատվության բեռը չպատկերացողներին աչք ունենալ էս պաշտոնի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող հրապարակումներին, ըստ որոնց, դատախազության և իրավապահ այլ մարմինների միջև հակասություններ կան։
Նա անլուրջ համարեց այն որակումները, թե Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն Դատախազության դեմ են դուրս եկել ու «բոչկա են գլորում» դատախազության դեմ։
Արթուր Դավթյանը դրանք որակեց «դատարկ խոսակցություններ»։
Ինչ վերաբերում է արտահայտությանը, թե «բոչկա են գլորում», Դավթյանն ասաց․ «Սովորաբար, գլորում են վերևից ներքև: Դատախազությունը վերևում է, հետևաբար բոչկեքը վերև չեն կարող բարձրանալ»: