Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստ կգումարի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օրվա ընթացքում նախատեսվում է Պուտինի օպերատիվ հանդիպում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես միշտ, դուք տեղեկատվություն կստանաք», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։