Նավասը խոսել է իր և Դոննարումայի մրցակցության մասին
Կեյլոր Նավասն ասել է, որ ցանկանում է խաղալ յուրաքանչյուր խաղում, երբ նրան հարցնում են ՊՍԺ-ում իր ապագայի մասին: «Մենք պետք է ուսումնասիրենք իրավիճակը։ Ես լավ հարաբերություններ ունեմ Ջիջոյի Դոննարումմայի հետ։ Ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր հանդիպմանը։
Եթե իրավիճակը մնա նույնը, ինչ այս տարի, դժվար կլինի։ Այն պետք է փոխվի այսպես, թե այնպես»,- ասել է ՊՍԺ-ի 35-ամյա դարպասապահը Canal+-ին տված հարցազրույցում: Ընթացիկ մրցաշրջանում Նավասը փարիզցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում:
23-ամյա Դոննարուման մասնակցել է ՊՍԺ-ի 22 խաղի։