Պոգբան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Ֆրանսիացին վիրավորվել է Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Նորվիչ» (3:2) հանդիպման ժամանակ երկրպագուների պահվածքից։ Կիսապաշտպանը փոխարինվել է 74-րդ րոպեին և արժանացել է երկրպագուների սուլոցների ու վիրավորանքների։
Պոգբան չի բացառում, որ կմնա Պրեմիեր լիգայում, հայտնում է Sky Sports-ը։ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հետաձգված խաղի (0:4) վնասվածքի պատճառով կիսապաշտպանը փոխարինվել է 10-րդ րոպեին։ Բժշկական շտաբը կգնահատի վնասվածքի լրջությունը, սակայն հնարավոր է, որ այս խաղը Պոգբայի համար վերջինն էր «Յունայթեդի» կազմում։
Մինչև մրցաշրջանի ավարտը ակումբին մնացել է անցկացնել 6 հանդիպում։