Զոհված զինվորների ծնողները մեր կողքին նստացույց են սկսել, բոլորիդ 19:30 սպասում ենք Ազատության հրապարակում. Նվեր Կիրակոսյան
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներից Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկվանից զոհված զինվորների ծնողները մեր կողքին նստացույց են սկսել:
Հարգելի ծնողներ, Ձեր աջակցությունն անգնահատելի է, անչափ պարտավորեցնող:
Սիրելի հայրենակիցներ, անկախության սերունդ, բոլորիդ 19:30 սպասում ենք Ազատության հրապարակում»: