Մենք որևէ կուսակցության չենք միացել, որևէ կուսակցության հետ կապ չունենք. մենք հացադուլ իրականացնող տղաների հետ ենք. զոհվածի հայր (տեսանյութ)
Երեկ ազատության հրապարակում հացադուլ իրականացնող տղաներին միացել և նստացույց է իրականացնում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաներից մեկի ծնողը։
Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ իր հետ պայքարի են դուրս եկել 100-ից ավել ծնող։
«Մենք որևէ կուսակցության չենք միացել, որևէ կուսակցության հետ կապ չունենք։ Մենք հացադուլ իրականացնող տղաների հետ ենք։ Ով մեզ կմինա՝ կմիանա, մենք ոչ մեկին չենք միացել։100-ից ավել ծնող է միացել մեր նստացույցին, բայց հուսով են էլի միացողներ կլինեն»,-ասաց զոհվածի ծնողը և հավելեց, որ Արցախում տղաների արյունն է թափվել և այն չի կարող տրվել։
Զոհվածի հայրը լսելով հարցերից մեկի մեջ Փաշինյանի անունը ասաց․ «Կլինի՞ առանց դրա անունը տալու խոսենք»։