Ովքեր ստորագրում են այստեղ՝ մեր առաջարկած գաղափարներն ամբողջությամբ կիսում են. հացադուլ հայտարարած երիտասարդները ստորագրահավաք են սկսել (տեսանյութ)
Հացադուլը կդադարեցնենք, երբ խնդիրը լուծվի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներից Նվեր Կիրակոսյանը՝ հավելելով, որ երեկ՝ ապրիլի 21-ի երկոյան, ստորագրահավաք են նախաձեռնել:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրում են այստեղ և, մասնավորապես երիտասարդները, իրենք փաստում են, որ մեր առաջարկած գաղափարներն ամբողջությամբ կիսում են»,-ասաց Նվեր Կիրակոսյանը:
Միյան երեկ երեկոյան ստորագրահավաքին մասնակցել է արդեն շուրջ 1000 մարդ: