Բորիս Ջոնսոնը խոսել է միջուկային զենքով Ռուսաստանին հարվածելու մասին
Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի զանգվածային ոչնչացման զենք կիրառել Ուկրաինայի դեմ, ապա Բրիտանիան չի լռի։ Անմիջապես պատասխան հարված կհասցվի, և առանց լրացուցիչ խորհրդակցությունների, բրիտանացիներին ուղղված ուղերձում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում Մեծ Բրիտանիան իրեն իրավունք է վերապահում պատասխան հարված հասցնել՝ առանց ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ խորհրդակցելու»,- ասել է Ջոնսոնը։