Չինաստանն արդեն անում է այնպիսի բաներ, որոնք չեն բարելավում իրավիճակը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Վաշինգտոնը նշաններ է տեսնում, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն աջակցում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, փոխանցում է Ukrinform-ը։
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բայդենն ուղիղ զրուցել է Սի Ցզինպինի հետ, իսկ Բլինկենը՝ արտգործնախարար Վան Յիի հետ։
«Ես ինքս խոսել եմ մեկից ավելի չինացի պաշտոնյաների հետ: Մենք ուղղակիորեն ասացինք, որ նրանք տեսել են, թե ինչ ենք արել պատժամիջոցների, Ռուսաստանի դեմ արտահանման վերահսկողության առումով, սա պետք է նրանց պատկերացում տա, թե ինչ կարող ենք անել, եթե Չինաստանն իսկապես նյութական աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին։ Չինաստանն արդեն անում է այնպիսի բաներ, որոնք չեն բարելավում իրավիճակը: Պեկինը ձգտում է խաթարել հենց այն համակարգը, որից շահել է»,- ասել է Շերմանը: