ԵՄ-ն դեռ չի պլանավորում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի մատակարարումների վրա. Բորել
«ԵՄ-ն դեռ չի պլանավորում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի մատակարարումների վրա, քանի որ ԵՄ անդամ մի քանի երկրներ սպառնացել են արգելափակել նման որոշումը, եթե այն քվեարկության դրվի»: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԵՄ երկրները կամավոր հիմունքներով աստիճանաբար կրճատում են նավթի ներկրումը Ռուսաստանից՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների առաջին շաբաթների ընթացքում մատակարարումների ավելացումից հետո։
Բորելը նաև նշել է, որ միջնաժամկետ հեռանկարում եվրոպացիները ինչ-որ կերպ ստիպված կլինեն հրաժարվել ռուսական էներգիայի աղբյուրներից, քանի որ դա «ինքնավարության կառուցման ամենակարևոր փուլն է»։