Գերմանիան Կիևին կհատկացնի ևս 40 մլն դոլար
Գերմանիայի իշխանությունները Ուկրաինային լրացուցիչ 37 մլն եվրո կհատկացնեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Augsburger Allgemeine թերթին:
«Ուկրաինան շտապ բնակարանների կարիք ունի միլիոնավոր ներքին տեղահանվածների համար, նրան անհրաժեշտ է նաև անձեռնմխելի էլեկտրական ցանց: Ահա, որտեղ Գերմանիայի զարգացման համագործակցությունը կարող է օգնել կարճաժամկետ հեռանկարում»,-ասել է զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն Համաշխարհային բանկի համաժողովից առաջ:
Նախարարության տվյալներով՝ 22,5 միլիոն եվրո պետք է գա Գերմանիայից՝ ուկրաինական էներգահամակարգը վերականգնելու համար, ևս 12,4 միլիոն եվրո կուղղվի բնակարանների կառուցմանը, որտեղ մարդիկ կարող են երկար ժամանակ ապրել։ Բացի այդ, 2 մլն եվրո կհատկացվի տարբեր բժշկական սարքավորումների համար։