Համլետ Ադամյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն ավարտել է ելույթը Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Եզրափակիչ փուլ մտած մեր վերջին մասնակիցը` 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ հույն Միխայ Ցիմալադիսին և պարտվեց 0:5 հաշվով՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուլղարիայից Երևան կվերդառնա երեք մրցանակով` 1 ոսկյա և 2 արծաթյա մեդալներով: Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի չեմպիոն է հռչակվել մեր 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը: