Սպիտակ տանը կայացել է Բայդենի և Ուկրաինայի վարչապետի հանդիպումը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրառում են կատարել Սպիտակ տանն աշխատող լրագրողները:
Հանդիպումը կայացել է Բայդենի հայտարարության նախօրեին: ԱՄՆ նախագահը, ինչպես ակնկալվում է, հայտարարելու է Ուկրաինային 1.3 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ ռազմական ու տնտեսական աջակցություն տրամադրելու մասին: