Ուկրաինայի հետ ռուսական բանակցային խումբը մնում է նույնը․ Պեսկով
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցողների թիմը մնում է նույնը, և ներգրավված են նաև ապագա փաստաթղթի ձևակերպման համար անհրաժեշտ փորձագետները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, Ռուսաստանի բանակցային խումբը մնացել է նույնը, ներգրավված են նաև փորձագետներ, որոնք անհրաժեշտ են ապագա հնարավոր փաստաթղթի ձևակերպումները ստուգելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։