Պուտինն ամենժամյա հաղորդումներ է ստանում «հատուկ գործողության» մասին․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, զինվորականներից ամենժամյա հաշվետվություններ է ստանում Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» առաջընթացի մասին, ասել է ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, գերագույն հրամանատարը ոչ միայն ամեն օր, այլև ամենժամյա հաղորդումներ է ստանում զինվորականներից՝ պաշտպանության նախարարից, գլխավոր շտաբի պետից այն մասին, թե ինչպես է իրականացվում հատուկ ռազմական գործողությունը։ Սա նախագահի մշտական աշխատանքն է։ Գերագույն գլխավոր հրամանատարի գործունեությունը չի կարող մշտապես իրականացվել հասարակական հարթությունում»,- ասել է Պեսկովը։