Հաջորդ տարվա երկրորդ կեսին Իտալիան կկարողանա անկախանալ ռուսական գազից
Իտալիան կկարողանա հրաժարվել ռուսական գազից մեկուկես տարուց, հայտարարել է երկրի էկոլոգիական անցման հարցերով նախարար Ռոբերտո Չինգոլանին la Stampa թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ մյուս երկրների համեմատ Իտալիան առավելություն ունի՝ հինգ գազատար ունի։
Նա նշել է, որ անհապաղ մատակարարումներ հնարավոր չի լինի կազմակերպել, սակայն հաջորդ տարվա երկրորդ կեսին Իտալիան կկարողանա անկախանալ ռուսական գազից։