Ռուսաստանում այրվում է օդատիեզերական պաշտպանության ուժերի ինստիտուտը. կա զոհ
Տվեր քաղաքում հրդեհ է բռնկվել Օդատիեզերական պաշտպանության զորքերի գիտահետազոտական ինստիտուտի շենքում, հայտնում է TverNews-ը։
Ըստ տեղեկությունների՝ Գորկու փողոցի շենքում հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող գրասենյակում, կրակն արագ տարածվել է, քանի որ շենքը հին է, փայտյա առաստաղներով։ Տվերի մարզում ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրշեջները սկսել են աշխատանքները։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 14-ը՝ վիրավորվել։