Եկեք մի օր աշխարհաժողով անենք, ասենք՝ ինչ ենք պահանջում. Կարին Տոնոյան
Ժամանակավոր կառավարությունը, որը պիտիի լինի ազգային համաձայնության կառավարություն, ճգնաժամանային կառավարություն, անունն ինչ ուզում եք դրեք, պետք է ձևավորեն ժողովրդի կողմից վստահություն վայելող անձինք: Այս մասին այսօր Ազգայ
«Հետևաբար, ժողովուրդը թող գա այս հրապարակ, անուններ տա, կամ մենք անուններ տանք՝ ընտրի: Մենք ունեինք աշխարհաժողովներ, որ անգամ արքաները, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն, երբ մեր երկրի ճակատագիրն էր որոշվում, հրապարակավ աշխարհաժողով էին հրավիրում: Յուրաքանչյուր ոք իրավունք ուներ գնալու և իր խոսքն ասելու և որոշում կայացնելու: Եկեք մի օր աշխարհաժողով անենք, կոչենք դա ազգաժողով, աշխարհաժողով, էստեղ լցվենք, և հենց այդպես ասենք՝ ինչ ենք պահանջում: Այս-այս-այս մարդիկ հեռանում են ասպարեզից, այս-այս-այս մարդիկ ընտրություններին չեն մասնակցում, առաջինը թող իմ անունը տան, կխոնարհվեմ իմ ժողովրդի առաջ և կգնամ տուն: Ես խոստանում եմ դա, երբ որ կգան կասեն դու ես խանգարում, ես կհեռանամ»,- ասաց Տոնոյանը:
Նա կոչ արեց գալ ու տեր կանգնել երեխաների ճակատագրին:
«Ես չեմ ասում՝ երկրին տեր կանգնեք, ձեր ճակատագրին, ձեր երեխանրի ճակատագրին տեր կանգենք, որովհետև, եթե այսպես մնա երկիրը, հաջորդ պատերազմն անխուսափելի է, և ձեր երեխաներն են գնալու այդ պատերազմին: Դուրս եկեք տեր կանգնեք, երկիրը հանենք այս վիճակից, անվտանգությունն ապահովենք, մեր երկիրը հիմա նման է ցնցումների մեջ գտնվող մարդու:... Ես գիտեմ, որ դուք խաբվել եք, հիասթափվել եք, ասում եք՝ այլևս անհնար է: Անհնարին ոչինչ կա: Ինձ համար Նժդեհի խոսքերն առաջնորդող են եղել միշտ՝ չկա չեմ կարող, կա չեմ ուզում, դուրս բերեք ձեզ այդ անկարող վիճակից: Ի վերջո, չի կարող իրեն հարգող մարդ ասել՝ ես անկարող եմ»: