«Միլանը» ամռանը ցանկանում է գնել Ռահիմ Ստերլինգին
«Միլանի» ղեկավարությունը մտադիր է ամռանն իր շարքերն ընդունել «Մանչեսթեր Սիթիի» աստղային անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգին։
Հայտնի ինսայդեր և լրագրող Էքրեմ Կոնուրի տեղեկություններով՝ միլանյան թիմն ակտիվորեն ուսումնասիրում է 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցը։ Հարկ է նշել, որ Ստերլինգի գործող համաձայնագիրը «քաղաքայինների» հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռահիմ Ստերլինգը Անգլիայի առաջնությունում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է տասը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։