Մբապեն հասավ Զլատանին՝ խփելով 113-րդ գոլը ՊՍԺ-ի կազմում՝ Լիգա 1-ում
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բացել է խաղի հաշիվը Ֆրանսիայի առաջնության Անժերի հետ խաղում (3:0):
23-ամյա ֆուտբոլիստը խփեց իր 113-րդ գոլը Լիգա 1-ում փարիզյան ակումբի կազմում և զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հավասարվելով Զլատան Իբրահիմովիչին:
Այս նշագծին հասնելու համար Մբապեին անհրաժեշտ էր 137 խաղ, շվեդին՝ 122։
ՊՍԺ-ի Լիգա 1-ի ռմբարկուական ռեկորդը Էդինսոն Կավանիինն է (138):