Մադրիդի «Ռեալն» Ասենսիոյին առաջարկում է 4 տարվա պայմանագիր
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պահել կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, ով մեկ տարուց կարող է ազատ գործակալ դառնալ։
Մադրիդյան ակումբը 26-ամյա իսպանացուն առաջարկել է նոր պայմանագիր մինչև 2026 թվականը՝ 7 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանում, հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցում են։