Գլուխները պատով կտան՝ ինձ կոչումներից կզրկեն. էդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան
Գլուխները պատով կտան՝ ինձ կոչումներից կզրկեն, էդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, էդ կոչումներին ես արժանացել են իմ երկարատև ծառայության համար: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց նստացույց հայտարարած Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե սոցցանցերում առաջարկում են որպես պատժի ձև՝ զրկել նրան կոչումներից:
«Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել, կալանքի ենթարկել, հավատացեք՝ իրենք արդեն վաղուց արած կլինեին: Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործերով մեղադրյալ եմ եղել՝ ամենածանր հոդվածներից սկսած, որը սահմանում էր մինչև ցմահ ազատազրկում՝ վարչապետի սպանության փորձ և այլն, որն ամբողջությամբ հերքվեց և կարճվեց գործերը: Դուք նաև ականատես եղաք, որ այն տեղեկատվական տեռորը, որը սկսել էր իմ նկատմամբ, անգամ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով տարածված կեղծ տեղեկությունները արդեն դատարանների կողմից ամբողջությամբ հերքվել են և պարտավորեցվել է հերյուրանքներ տարածողներին հերքել այդ տեղեկությունները: Այսինքն՝ ես չեմ արել որևէ բան, որն օրենքից դուրս է, ես չեմ արել որևէ բան, որի համար կարող են ինձ քրեական պատասխանատվության ենթարկել: Նրանց գործիքը դա է՝ վերկաբեկում, վարկաբեկման փորձ, որը կարճ ժամանակում հերքվում է, և հանրությունը տեղեկանում է՝ ով է ճիշտ, ով է սխալ»,- ասաց Վանեցյանը: