ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում
«Հատուկ գործողությունը» կավարտվի, երբ ավարտվեն նրա բոլոր առաջադրանքները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Նրա խոսքով՝ խոսքը «Դոնբասի բնակչության պաշտպանության» և «Ուկրաինայի ապառազմականացման ու ապաազգայնացման» մասին է։ Մեկ այլ կարևոր խնդիր է վերացնել Ռուսաստանի Դաշնությանը սպառնացող վտանգները՝ կապված Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պոլիշչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանը կհասնի իր բոլոր նպատակներին, սակայն առայժմ «հատուկ օպերացիան» «ընթանում է ըստ պլանի»։