ՌԴ ՊՆ-ն՝ պատերազմում Ուկրաինայի կորուստների մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 20 տարածքների վրա, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա ասել է, որ դրանցից 58-ը հրամանատարական կետեր են, ուկրաինական հրետանու 162 կրակակետ, 771 հենակետ և կենդանի ուժի և ուկրաինական զինտեխնիկայի կուտակման վայրեր։
Նա նշեց, որ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 140 ինքնաթիռ, 106 ուղղաթիռ, 511 անօդաչու թռչող սարք, 254 զենիթահրթիռային համակարգ, 2410 տանկ և այլ զրահատեխնիկա, 262 բազմակի հրթիռահրետանային կայանք, 1046 դաշտային ականանետ, ինչպես նաև 2259 միավոր հատուկ ռազմական մեքենաներ։