Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Իշխանական քարոզչական թեզերը շատ նման են Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մոտեցումներին. Փաշինյանն առաջիկայում նոր մանիպուլյացիոն հնարքներ է կիրառելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախի ու Հայաստանի ապագան լուրջ վտանգի տակ է, ու նման վիճակում ընդդիմադիր ուժերը չէին կարող կողքից նայել, թե ինչպես են իշխանությունները հերթական սև անակնկալը մատուցում հասարակությանը: Դրանով է պայմանավորված, որ Ազատության հրապարակում նախ՝ հուլիսի 5-ի հանրահավաքով, ապա և այս օրերի նստացույցով մեկնարկած ակցիաները մեծ թափ են հավաքում։ Ընդդիմադիրների շարժմանը նորանոր ուժեր և անձինք են միանում` հիմքում ունենալով, որ սա իր բնույթով հականիկոլական, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի փրկության կոնսոլիդացիա է։ Սրան զուգահեռ՝ իշխանությունները գործի են դրել մանիպուլ յացիաների իրենց ողջ զինանոցը՝ հրապարակ նետելով ստի ու կեղծիքի նորանոր չափաբաժիններ և հույս ունենալով, որ այս անգամ ևս կկարողանան մոլորեցնել հանրությանն այնպես, ինչպես պարբերաբար արել են։

Ըստ այդմ, իշխանամերձ շրջանակների կողմից կազմակերպված ձևով հանրային դաշտ է նետվում թիրախավորող մանիպուլ յացիոն խոսույթ, որը, չնայած իր մեջ պրիմիտիվագույն շեշտադրումներ է պարունակում, սակայն նենգափոխում է իրականությունն այնպես, որ շատերի համար ոչ միայն աննկատ լինի, այլև որոշակի շերտեր միանգամից կուլ տան խայծը։ Նպատակը պարզ է՝ հատուկ թեզերի շրջանառության միջոցով իշխանությունները փորձում են վարկաբեկել յուրաքանչյուր ընդդիմադիր շարժում, միևնույն ժամանակ խաղալ հանրության նյարդերի նուրբ լարերի հետ։ Ի մասնավորի, իշխանություններն իրենց մերձակա շրջանակների միջոցով լրատվական և հանրային դաշտում այն գաղափարն են առաջ մղում, թե Փաշինյանի հրաժարականը որևէ իմաստ չունի, քանի որ դրա արդյունքում ոչինչ չի փոխվելու, Հայաստանի ու Արցախի դրությունը չի բարելավվելու, կորսված տարածքները՝ մասնավորապես Շուշին ու Հադրութը չեն վերադարձվելու և այլն։ Դրան զուգահեռ՝ իշխանամերձ քարոզիչները փորձում են ցույց տալ, թե ընդդիմությունն իբր իրավիճակից դուրս գալու ելքեր չի մատնանշում։ Այլ կերպ ասած՝ միտքն այն է, որ եթե նույնիսկ Փաշինյանի փոխարեն իշխանության գան ընդդիմադիրները, ապա նրանք չեն կարող այլ կերպ վարվել, ինչ հիմա կատարում է կամ պատրաստվում է կատարել Փաշինյանը։

Այսպիսի քարոզչական «հնարքով» իշխանությունները հեռահար մի քանի նպատակ են հետապնդում. նախ՝ հիմքեր ստեղծել հետագայի համար, որ երբ Փաշինյանն իր ստորագրությունը դնի հաջորդ կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ, արդարացվի նրանով, թե դա միակ ճանապարհն էր, այլ ելք չկար, որ նույնիսկ ընդդիմությունն ընդունակ չէր այլընտրանք առաջարկել, և երկրորդ՝ կոտրել ընդդիմադիր տրամադրությունների թափը։ Իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող խոսույթի մյուս տեսակը վերաբերում է արդեն պատերազմի և խաղաղության դիսկուրսին կամ դիլեմային։ Եվ հիմնական քարոզչական խայծն այն է, որ եթե Նիկոլը մնա իշխանության, ապա խաղաղություն է լինելու, քանի որ նա իր ողջ ջանքերը ներդնում է «խաղաղության դարաշրջան» բացելու համար, իսկ երբ ընդդիմությունը հաջողի ու Փաշինյանին հեռացնի, ապա պատերազմ է սկսվելու։ Եվ փորձ է կատարվում ցույց տալ, թե ընդդիմությունը ռևանշի գաղափարով է առաջնորդվում, որն էլ անխուսափելի է դարձնելու նոր պատերազմը։

Դե, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թեկուզ 25 տարին մեկ, ու ներկայիս այս «մանևրը» ինչ-որ առումով հիշեցնում է 1997 թվականի իրավիճակը, երբ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» խորագրով հոդվածը։ Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Ղարաբաղի գոյատևման ապահովման համար նրան հարակից շրջանների վերադարձը՝ բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, իսկ որպես դրան այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը։ Իսկ իր հրաժարականի տեքստում Տեր-Պետրոսյանն ասում էր, թե խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը: Իհարկե, ժամանակը ցույց տվեց, որ ամենևին էլ այդպես չէ, բայց, միևնույնն է, ներկայիս իշխանական քարոզչական թեզերը շատ նման են Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մոտեցումներին։ Հասկանում ենք, իհարկե, որ ո՛չ խելացիության, ո՛չ արժեքաբանության տեսակետից առաջին նախագահին ու Նիկոլին պարզապես անհնար է դնել նույն նժարին, դա պարզապես վիրավորանք կլիներ Լևոն ՏերՊետրոսյանի հանդեպ:

Մյուս կողմից՝ ներկայիս պայմաններն ու 1997 թվականի իրավիճակը նույնական չեն, քանի որ 1997 թվականին Հայաստանը դեռևս հաղթած կողմ էր հանդես գալիս, իսկ ներկայումս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խայտառակ պարտություն կրած, հազարավոր զոհեր տված ու կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրած կողմ է։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ, ըստ էության, Փաշինյանն ուզում է տեղավորվել այս «ծիրի» մեջ։

Այսօր կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նոր մանիպուլյացիոն հնարքներ է կիրառելու, այդ թվում՝ պոպուլիստական հայտարարություններ անելով Արցախի կարգավիճակի առումով, որպեսզի հնարավոր լինի նոր թմրաբաժին հասցնել հասարակությանը և թուլացնել ընդդիմադիր շարժման հիմքերը: Իսկ եթե հնարավոր լինի թուլացնել իր դեմ ուղղված շարժումը, այդ ժամանակ կանի իր քայլ ը՝ անակնկալի բերելով նույնիսկ իր թիմակիցներին: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք նա այդքան ժամանակ ունի...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում