Գողացել են Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը
Shamshyan.com-ը տեղեկացնում է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում վանդալիզմի դեպք է գրանցվել:
Պոկել ու գողացել են Վահագն Դավթյանի անվան այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի դիմաքանդակը։