Մենք շատ ուշադիր ենք ադրբեջանական կողմից ստացվող ցանկացած ազդանշանի նկատմամբ. Զախարովա
Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների դաշնակցային բնույթը եւ պատմականորեն ստեղծված ընդհանուր կենսաանվտանգության տարածությունը՝ մենք շատ ուշադիր ենք այս առնչությամբ ադրբեջանական կողմից ստացվող ցանկացած ազդանշանի նկատմամբ։ Այս մասին, պատասխանելով Ադրբեջանում կենսալաբորատորիաների առկայության մասին հարցին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցանկացած երկրում, որն ունի իր առողջապահությունը, կան կենսալաբորատորիաներ։ Հարցն այն է, թե ով, ինչպես եւ ինչ նպատակներով եւ որքանով օրինական կերպով է վարում իր մշակումները։