Մինչև երեկո, հացադուլ անող Արթուրն ու Նվերը կունենան վրան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, ովքեր հացադուլ են իրականացնում Ազատության հրապարակում, վրան կունենան։ Նա այս մասին մասնավորապես գրել է․
«Պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ բոլոր հնարավոր օղակներին դիմելուց հետո ստացանք վերջնական հավաստում, որ մինչև երեկո հացադուլ անող Արթուրն ու Նվերը կունենան վրան: Ի դեպ տղաներն այսօր 19:30-ին հրավիրում են բոլորիս Ազատության հրապարակ քննարկման:
Նրանց ուզածը մեծ բան չի՝ համախմբում հանուն հայրենիքի:
Ես 19:30 լնելու եմ նրանց կողքին և խնդրում եմ բոլոր մտահոգ երիտասարդներին միանալ:
Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում»: