Եղնիկներում Նվերը իմ թիկունքն է պահել, հիմա եկել եմ իր թիկունքը պահելու. արցախցի ազատամարտիկ (տեսանյութ)
Ազատության հրապարակում նստացույցին միացած Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի բնակիչ, ազատամարտիկ Աշոտ Սևյանը պատմում է, թե ինչպես է հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանը պատերազմի ժամանակ Եղնիկներում պահել իրենց թիկունքը, որ թիկունքից չխփեն։ Նա լսել է տղաների նախաձեռնության մասին ու եկել է սատարելու նրանց։
«Փորձեցինք տղաներին հանել հացադուլից, բայց չստացվեց, մենք էլ մարտիկներով ուզում ենք աջակցել տղերքին՝ հասնելու նպատակին»,- ասաց Աշոտ Սևյանը։
Մանրամասները՝ տեսանյութում