Զելենսկիի գրասենյակը հաստատել է Ռուսաստանից փաստաթղթերի փաթեթի ստացումը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան Կիևին է փոխանցել խաղաղ համաձայնագրի նախագիծը, փոխանցում է Strana-ն։
«Ռուսաստանը սիրում է ամպագոռգոռ հայտարարություններ անել այս կամ այն գործընթացի վրա ճնշում գործադրելու համար։ Սա նրանց ավանդական մարտավարությունն է։ Հարցը միշտ ավելի պարզ է։ Ստամբուլյան փուլում նրանց տրվել է ուկրաինական կողմի բանաձևային դիրքորոշումը։ Նրանք ուսումնասիրել են, հիմա էլ իրենց հակադիր դիրքորոշումներն են տվել։ Ոչ ավելին»,- ասել է Պոդոլյակը։