Պուտինն Ուկրաինա ներխուժելու որոշում է կայացրել Շոյգուի, Գերասիմովի և Պատրուշևի հետ միասին․ Bloomberg
Ուկրաինա ներխուժելու որոշումը կայացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Նշվում է նաև, որ ներխուժմանը նախորդող շաբաթների ընթացքում Պուտինի շփումների շրջանակն էլ ավելի է նեղացել, սակայն նա սերտ կապի մեջ է եղել Շոյգուի, Գերասիմովի և Պատրուշևի հետ։