44-օրյա պատերազմից հայտնի «խզված ձայնով» տղան միացավ հացադուլ անող Նվերին ու Արթուրին (տեսանյութ)
44-օրյա պատերազմի Մնացական Ավետիսյանը, ով պատերազմի օրերից հայտնի է որպես «խզված ձայնով» տղա, Ազատության հրապարակում եկել է սատարելու պատերազմի մասնակիցներ, հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին։
Նա հայտարարեց, որ սատարում է տղաներին և կոչ արեց բոլորին միանալ իրենց։ Իսկ կոնկրետ այսօր՝ ապրիլի 20-ին, նա բոլորին հորդորեց 19։30-ին լինել Ազատության հրապարակում։
«Մեզ համար Արցախի պետականությունն ու արցախցիների՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը բացարձակ արժեք է ու ոչինչ մեզ չի կարող հետ պահել այդ արժեքը կրելուց»,- ասաց Մնացական Ավետիսյանը։