ՔՊ-ական պատգամավորը դատարկ դասարանում սեղան-աթոռներին դաս է պարապել, իսկ Նիկոլն այս տարօրինակ արարածին դարձրել է պատգամավոր․ Համբարյան (տեսանյութ)
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցազրույցներից մեկին, որտեղ վերջինս հպարտ-հպարտ պատմել է, թե ինչպես են իր դասից փախել, իսկ ինքը դատարկ դասասենյակում ներկա-բացակա է արել ու դաս պարապել՝ սեղան-աթոռներին։
Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հիշյալ հարցազրույցի տեսանյութն ու գրել․
«Հայաստանի բոլոր դժբախտությունների մեջ Տիգրան Մեծին մեղադրած և այլ տարատեսակ անհեթեթ մտքերի հեղինակ քայլիստ երեսփոխան Հակոբը հայտարարել է, որ ժամանակին դատարկ դասարանում դաս է պարապել... Ըստ սույն անմեղսունակի (այլ կերպ չեմ կարող բնութագրել սույն կերպարի վարքագիծը) ինքը դասը պարապել է նստարանների հետ...
Պարզվում է, իր աշակերտները լավ են գիտեցել սա ո՛վ է և փախել են սրա դասերից...
Իսկ կապիտուլյանտ Նիկոլն այս տարօրինակ արարածին դարձրել է պատգամավոր...
Հետաքրքիր է, սրա ընտանիքի անդամները չեն ամաչու՞մ սրանից...
Հակո՛բ, պատկերացրու, որ կուշտ ես ու հաց մի կեր...Մեծ օգուտ տված կլինես երկրին, եթե սովամահ լինես...
Հ.Գ. Բա սրա պատմելը՜ ու ինքն իր խելագար արարքից գոհ լինելը...»