Ես էլ եմ կռվել, բայց էդ «պուբլիկվատ» չեմ անում, ախպերս․ միացիր մեզ կամ մի միացիր, բայց տենց բան մի ասա՝ ամոթ ա․ ակցիայի մասնակիցը՝ երիտասարդին (տեսանյութ)
«5165 շարժումը» բուհերում իրազեկման ակցիաներ է իրականացնում։ Տարբեր բուհերում լինելով՝ ակցիայի մասնակիցները բացատրում են, թե ինչու պետք է միանալ շարժմանն ու երիտասարդներին կոչ են անում գնալ Ազատության հրապարակ ու հանդիպել հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին ու Նվեր Կիրակոսյանին։
Քայլերթի ժամանակ, ակցիայի մասնակիցներին մոտեցավ մի երիտասարդ ու փորձեց ռեպլիկներ անել։ Մասնակից երիտասարդը սկզբում հանգիստ բացատրեց, որ շարժումը Արցախը փրկելու համար է, սակայն նրան մոտեցած երիտասարդը շարունակում էր պնդել, որ դա անիմաստ է ու նշեց, որ ինքը կռվել է Արցախի համար։
Շարժման մասնակիցը չդիմացավ․ «Ես էլ եմ կռվել, բայց էդ «պուբլիկվատ» չեմ անում, ախպերս․ միացիր մեզ կամ մի միացիր, բայց տենց բան մի ասա՝ ամոթ ա»։
Նրանց աղմուկի վրա մոտեցան ոստիկաններ։