Հորս արև եմ ասում՝ մեղք չունի տղեն, մեր էր քրֆում. հայհոյանքներ ու բռնություն՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ (տեսանյութ)
Ազատության հրապարակում, որտեղ արդեն մի քանի օր է նստացույց եւ հացադուլ է իրականացվում, քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել: Ակտիվիստներից մեկը հարվածել է տարեց մի քաղաքացու: Ոստիկանները բերման ենթարկեցին հարվածող տղամարդուն:
Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանն ու Նաիրա Զոհրաբյանն էլ ոստիկաններին համոզում էին, որ ակտիվիստներին մոտեցած տղամարդը ոչ սթափ վիճակում հայհոյել է պատերազմի մասնակից հացադուլավորներին, ինչից հետո է միայն ընդդիմադիր ցուցարարներից մեկը հարվածել նրան:
«Հորս արև եմ ասում՝ մեղք չունի տղեն, մեր էր քրֆում»,- ոստիկաններին ասում էր Արսեն Ղուկասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում