Ես՝ որպես Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է բոլորիս․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Գործողությունների մեկնարկը տրված է, վճռականության պակաս բացարձակ չկա: Մենք հետևողականորեն գնալու ենք մինչև վերջ: Մինչև Նիկոլ Փաշինայնը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խաբել է բոլորիս: Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ, որովհետև Արցախի հարցում ՔՊ-ն որդեգրել է հստակ դիրքորոշում՝ «անջատում հանուն փրկության» և հիմա «անջատում հանուն փրկության» գաղափարը բացարձակապես մերժելի է ՔՊ-ի համար և նրանք պատրաստակամություն են հայտնում Արցախը թողնել ադրբեջանական տիրապետության տակ»:
Նա նշեց, որ Խորհրդարանում շարունակելու են բոյկոտը:
Մանրամասները՝ տեսանյութում