Ես երբևէ նման բան չեմ ասել, թե որ պահին ոտքս խփեմ գետնին, 200 հազար մարդ կհավաքվի հրապարակում․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դժգոհ չէ քաղաքացիների արձագանքերից։ Ըստ նրա՝ եթե սկիզբը լավ է դրվում, արդյունքը ևս լավ է լինում։
Լրագրողների դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանը երեկ իբր հայտարարել է, որ եթե ոտքը գետնին խփի, 200 հազար մարդ կհավաքվի, Վանեցյանը ժպիտով արձագանքեց։
«Ես երբևիցե հայտարարություն չեմ արել, թե որ պահին ոտքս խփեմ գետնին, 200 հազար մարդ կհավաքվի հրապարակում, ես նման բան չեմ ասել։ Ես ուղղակի զարմանում եմ, որ «Ազատության» նման պրոֆեսիոնալ լրատվամիջոցն այդպիսի ֆեյք բան է ցիտում։ Դրանք ուղղակի հիմար խոսակցություններ են ու նիկոլական PERFECT TV-ների արդյունքը։ Իսկ իրականում ես տեսնում եմ, որ մարդիկ հավաքվելու են, քանի որ պարզ տեսնում եմ՝ ոնց են մարդիկ հասկացել՝ ինչ է կատարվում մեր երկրում։ Մարդիկ անպայման գալու են, քանի որ հասկանում են՝ ինչ սպառնալիքներ կան երկրի համար»,- նշեց նա։